Ֆրանսիայում 97 մարդ 2 ժամ է անցկացրել կոտրված լեռնային ճոպանուղու վրա
Ֆրանսիայի արեւելքում 97 մարդ ավելի քան 2 ժամ է անցկացրել կոտրված լեռնային ճոպանուղու վրա մեխանիկական խափանման արդյունքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Le Parisien-ին:
Դեպքը տեղի է ունեցել Սեր Շեվալիե լեռնային հանգստավայրում, որը գտնվում է Վերին Ալպերում տեղակայված դեպարտամենտում ծովի մակարդակից 2200-2500 մ բարձրության վրա: Մարդկանց տարհանելու համար օգտագործվել են ուղղաթիռ եւ ցամաքային միջոցներ: Փրկարարները հայտնել են, որ տուժածներ չկան: