Երևանի Ավանեսովի փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում այրվել է չշահագործվող կրպակ
Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 29-ին, ժամը 18:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավանեսովի փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում այրվում է չշահագործվող կրպակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ավանեսովի փողոցի թիվ 8/3 շենքի մոտակայքում գտնվող ժամացույցների վերանորոգման չշահագործվող կրպակում (մոտ 10 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:27-ին, մարվել՝ 19:32-ին:
Ամբողջությամբ այրվել է կրպակի փայտե երեսպատումը: