Գվարդիոլան գերազանցեց Մոուրինյոյի ռեկորդը (Լուսսանկար)
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան 100-րդ հաղթանակն է տարել Պրեմյեր լիգայում։ 20-րդ տուրում մանչեսթերյան թիմը 2։0 հաշվով պարտության էր մատնել «Շեֆիլդ Յունայթեդին»։
Կատալոնացի մարզիչը բոլորից արագ է հասել 100 հաղթանակի Պրեմյեր լիգայում։ Դրա համար պահանջվել է 134 հանդիպում։ Նախորդ ռեկորդակիը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն էր, որը 100 հաղթանակի հասել էր 142 խաղում։
Լավագույն հնգյակում են նաեւ «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը (159 հանդիպում), «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնը (162), «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Արսեն Վենգերը (179)։