Հայաստանի դրոշով և հայերեն. «Բավարիան» շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներին. (Լուսանկար)
Մյունխենի «Բավարիան» հայերեն շնորհակալություն է հայտնել ակումբի բոլոր հայ երկրպագուներին՝ 2019 թվականին ակումբին աջակցելու համար:
«Շնորհակալություն 2019 թվականին մեր կողքին լինելու համար»,- ասված է «Բավարիայի» մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Հրապարակման մեկնաբանություններում «Բավարիայի» մամուլի ծառայությունը նաև հարցրել է՝ արդյո՞ք ակումբը քերականական սխալ թույլ չի տվել՝ հայերեն շնորհակալություն հայտնելիս: