Իտալիայի վարչապետը նոր նախարարներ է նշանակել եւ մեղադրել Սալվինիին նենգության մեջ
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն երկու նոր նախարարներ է նշանակել, որոնք կփոխարինեն հրաժարական տված կրթության նախարար Լորենցո Ֆիորամոնտիին, հաղորդում է Reuters-ը։
Կոնտեն նաեւ հայտարարել է կրթության նախարարությունը երկու մասի բաժանելու մասին․ դպրոցների նախարարություն, որը գլխավորել է Լյուչիա Ազոլինան «Հինգ աստղից» եւ համալսարանների ու հետազոտությունների նախարարություն, որը կղեկավարի Նեապոլի համալսարանի անկուսակցական ռեկտոր Գաետո Մանֆրեդին։
Բացի այդ, Կոնտեն հավակնոտ օրակարգ է ներկայացրել հաջորդ տարվա համար՝ ներառյալ արդարադատության համակարգում եւ պետական բյուրոկրատիայում բարեփոխումները։
3-ժամանոց մամուլի ասուլիսի ժամանակ Կոնտեն մեղադրել է ընդդիմության առաջնորդ Մատեո Սալվինիին «նենգ» քաղաքական վարքի մեջ՝ կոչ անելով կոալիցիային միավորվել։
«Քաղաքականությանը պետք չեն կոնֆլիկտներ։ Մեր տարբերություններն ընդգծելը մեզ չի օգնում»,-հայտարարել է Իտալիայի վարչապետը՝ նկատի ունենալով «Հինգ աստղ» եւ Դեմոկրատական կուսակցությունների միջեւ տարաձայնությունները։