NASA-ն հրապարակել է տիեզերքում «Սուրբծննդյան տոնածառի» լուսանկարը
NASA միջազգային տիեզերական գործակալությունը իր կայքում ներկայացրել է աստղային փոշու հաստ շերտի հետեւում նորածին աստղերի կուտակումների «Սուրբծննդյան տոնածառ» անվանումով լուսանկարը։
Այն կատարվել է «Սպիտցեր» հեռադիտակի օգնությամբ։
Երիտասարդ աստղերը փաթիլի նկարի նմանվող որոշակի պատկեր ձեւավորող կարմիր եւ դեղին բծերի տեսք ունեն։
Աստղագետները, բնականաբար, աստղային յուրօրինակ կուտակումը «Փաթիլ» են անվանել։