Էլթոն Ջոնը բրիտանական Պատվո շքանշան է ստացել
Բրիտանացի կատարող սըր Էլթոն Ջոնը երաժշտության բնագավառում ակնառու նվաճումների համար Միացյալ Թագավորության Պատվո շքանշան է ստացել: Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը նաեւ շքանշանի են ներկայացրել Queen խմբի թմբկահար Ռոջեր Թեյլորը եւ Snow Patrol-ի վոկալիստ Գարի Լայթբոդին:
Կինոյում եւ դրամայում ունեցած վաստակի համար պարգեւին արժանացել են համապատասխանաբար «Ստրկության 12 տարի» ֆիլմի ռեժիսոր Սթիվ Մաքքուինը եւ ռեժիսոր Սեմ Մենդեսը:
Նշվում է, որ շքանշանի դափնեկիրների 70 տոկոսը հասարակ մարդիկ են, որոնք իրենց ներդրումն են ունեցել երկրի մշակույթի զարգացման գործում:
Աղբյուրը՝ Lenta.ru
Լուսանկարը՝ GQ