Ճապոնիայի ոստիկանությունը մարդու մարմնի մասեր է հայտնաբերել ենթադրաբար ԿԺԴՀ-ից եկած նավակում
Ճապոնիայի ոստիկանությունը մարդու մարմնի մասեր է հայտնաբերել փայտե նավակում, որը ենթադրաբար եկել է Հյուսիսային Կորեայից, հայտնում է Reuters-ը։
Մասնավորապես, հայտնաբերվել է երկու գլուխ եւ հինգ մարմին։ Ինչպես հայտնել են Ճապոնիայի իրավապահ մարմինները, սարսափելի գտածոյի փաստի առթիվ հետաքննություն է կատարվում։
«Մահվան նավակը» ժամանել է Սադո կղզի, որը Նիիգատա մարզի հյուսիս-արեւմուտքում է։
Բացի այդ, նավակի դրսի կողմում կորեերեն գրառումներ կան։