Գիտնականները մշակել են գայլախտի բուժման նոր մեթոդ
ԱՄՆ-ից եւ Իսրայելից գիտնականների խումբը համակարգային կարմիր գայլախտի բուժման նոր մեթոդ է մշակել. սա ծանր քրոնիկական աուտոիմունային հիվանդություն է, որն առավել հաճախ ախտահարում է վերարտադրողական տարիքի երիտասարդ կանանց: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում:
Բեն Գուրիոնի համալսարանի գիտնականները ամերիկացի գործընկերների հետ համատեղ նոր հետազոտության ժամանակ հայտնաբերել են յուրահատուկ մեխանիզմ, որի հաշվին միտոքոնդրիումային ԴՆԹ-ները բջիջներից դուրս են գալիս խոշոր սպիտակուցային ուղիով, եւ ստացվում է, որ «գործարկում» են գայլախտը: Միտոքոնդրիումները բջիջների օրգանելներ են, որոնք արտադրում են բջջային էներգիայի մեծ մասը: Միտոքոնդրիումներն անհրաժեշտ են բջջային գործառնության եւ աշխատունակության պահպանման համար: Միտոքոնդրիումային ԴՆԹ-ները իմունային համակարգի կողմից որոշվում են որպես կողմնակի օբյեկտներ, ինչի պատճառով առաջացնում են յուրահատուկ իմունային ռեակցիա:
Գիտնականները նոր մոլեկուլ են մշակել՝ սպիտակուցային ուղու ձեւավորման կանխման համար, որն արգելափակում է միտոքոնդրիումային ԴՆԹ-ները, ինչպես նաեւ բուն սպիտակուցները, որոնք բջիջների մահ են առաջացնում: Գիտնականները տպավորիչ հաջողությունների են հասել, բայց առայժմ միայն գայլախտով մկների մոդելների վրա: Այս հետազոտության հաջորդ փուլը կլինի մեթոդի հետազոտումը կոլիտի եւ Կրոնի հիվանդությանը նման այլ հիվանդությունների դեպքում:
Նշենք, որ Գայլախտով պացիենտների աջակցության ամերիկյան հիմնադրամի տվյալներով՝ աշխարհում այսօր կա համակարգային կարմիր գայլախտով մոտ 5 մլն մարդ: