«Ռեալի» ղեկավարությունը վերջնական որոշում է ընդունել Պոգբայի հնարավոր տեղափոխության վերաբերյալ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ», տեղեկացնում է Marca-ն:
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին տեղեկացրել է, որ ակումբը պաշտոնական առաջարկ չի կատարի «Մանչեսթեր Յունայթեդին»:
«Ռեալի» ղեկավարությունը կարծում է, որ թիմի 21-ամյա կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կարող է արժանի փոխարինող լինել Պոգբային և պետք չէ հավելյալ 100 միլիոն եվրո տրամադրել ֆրանսիացի կիսապաշտպանի ձեռքբերման համար:
Նշենք, որ Ֆեդերիկո Վալվերդեն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: