Սուլշերը նշել է՝ որ դեպքում «Մանչեսթեր Յունայթեդը» հաջող կավարտի մրցաշրջանը
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր գլխավորած թիմի մրցելույթների մասին:
«Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղից, սակայն մրցաշրջանն առաջին քառյակում ավարտելու համար մենք պետք է խաղային կայունություն ձեռք բերենք:
Այս մրցաշրջանում մենք այլևս չենք կարող պայքարել Պրեմյեր լիգայում չեմպիոնության համար, սակայն վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում ամեն ինչ այլ կլինի»,- Սուլշերի խոսքը մեջբերում է DailyMail-ը:
Նշենք, որ Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» 28 միավորով 7-րդ տեղում է: