Իրանում «Բուշեր» ԱԷԿ-ից ոչ հեռու 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ուրբաթ Իրանի հարավում գրանցվել է 5,1 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնել է Եվրոպական Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Երկրաշարժի էպիկենտրոնը տեղակայված է Շիրազ քաղաքից (մոտ 1,2 մլն մարդ բնակչությամբ) 132 կմ հարավ-արեւմուտք եւ Բուշեր քաղաքից 58 կմ արեւելք, որտեղ գտնվում է նույնանուն ԱԷԿ-ը: Օջախը 10 կմ խորության վրա է:
Այս պահին տեղեկություններ չկան հնարավոր տուժածների եւ ավերածությունների մասին: