Ֆլորիդայից 77-ամյա գործարար Ռիչարդ Ռապպապորտի 26 ամյա կինը, ով նրա հետ ամուսնացած է եղել ընդամենը 4 ամիս, փորձել է ամուսնուց մոտ 1 մլն դոլար գողանալ
Նորաթուխ կինը փորձել է ամուսնուց մոտ 1 մլն դոլար գողանալ: FoxNews-ի հաղորդմամբ՝ 26-ամյա իսրայելուհի Լին Հելենա Հալֆոնն ամուսնացած է եղել Ֆլորիդայից 77-ամյա գործարար Ռիչարդ Ռապպապորտի հետ ընդամենը 4 ամիս:
Նա փորձել է ամուսնու անունով 1 մլն դոլարի չափով չեկ դուրս գրել՝ հայտարարելով, որ մտադիր է Մայամիում զբոսանավ գնել: Սակայն բանկը մերժել է:
Որոշ ժամանակ անց Հալֆոնը կրկին գնացել է բանկ, սակայն այս անգամ նրա մոտ եղել են առանձին չեկեր 333,333 դոլարի չափով: Սակայն բանկի աշխատակիցները կրկին մերժել են նրան: Ընդ որում, նրանք արել են կնոջ իսրայելական անձնագրի, ԱՄՆ վիզայի եւ կասկածելի չեկերի պատճենները եւ կապ են հաստատել իրավապահների հետ:
Երբ իշխանությունները կապ են հաստատել Ռապպապորտի հետ, նա ասել է, որ ցանկանում է իր կնոջը շանս տալ, որպեսզի նրան չարտաքսեն: Սակայն մի քանի շաբաթ անց քննիչներն ասել են, որ Հալֆոնին հաջողվել է 2 չեկ դուրս գրել այլ բանկում: Ռապպապորտն ասել է, որ խարդախության զոհ է դարձել:
Կնոջը ձերբակալել են: Նրան մեղադրել են փողերի լվացման, խարդախության եւ տարեց մարդուն շահագործելու մեջ: