Վթար Լոռիում. «ՎԱԶ-2107»-ը շրջվել է. ուղևորին գտել են մեքենայի մոտ անգիտակից վիճակում
Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 26-ին, ժամը 20։44-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ նախորդ կանչից վերադարձի ճանապարհին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 30-րդ կմ-ին՝ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի մոտակայքում, նկատել է ավտովթար:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շաքար Ե., ծնված 1962 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, կողաշրջվել եւ հայտնվել ճամփեզրին։ Ուղեւորը՝ Ռաֆայել Հ.-ն (ծնված 1962 թ.), անգիտակից վիճակում հայտնաբերվել է ավտոմեքենայի մոտակայքում:
Փրկարարները Ռաֆայել Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը։