Խոհրդարանական հանձնաժողովը կես տարում հավանություն է տվել 9 միջազգային պայմանագրի. «Իմ քայլը»
Խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը վերջին 6 ամսում դրական եզրակացություն է տվել 9 միջազգային պայմանագրի վավերացմանը։ Այս մասին «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների ամփոփիչ մամուլի ասուլիսում դեկտեմբերի 26-ին ասել է հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։
Պատգամավորը նշել է, որ այդ պայմանագրերի թվում են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ վիզային ռեժիմի չեղարկման համաձայնագիրը եւ Հայաստանի եւ Դանիայի միջեւ վիզային ռեժիմի պարզեցման համաձայնագիրը։
«Հանձնաժողովը նաեւ որոշում է ընդունել դրական եզրակացություն տալ Հայաստան-Սինգապուր բարեկամության խմբի ստեղծմանը»,- տեղեկացրել է Ռուբինյանը։
Նա նշել է, որ անցած կիսամյակում Գվատեմալայի հետ Միջխորհրդարանական հուշագրի կնքման գաղափարի հավանությունն արդեն արդյունքներ է տվել։