Ինչո՞ւ էին ՀՔԾ քննիչները Սահմանադրական դատարան գնացել
Հատուկ քննչական ծառայության քննիչներն արդեն մեկ ժամ է Սահմանադրական դատարանում չեն։ Այդ մասին ՍԴ–ից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը։
Թե ինչ նպատակով էին քննիչները ՍԴ գնացել ՀՔԾ-ից տեղեկություն չեն տրամադրում։
«Հրապարակի» տեղեկություններով՝ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքի ստորագրումից 20 րոպե անց ՀՔԾ քննիչները մուտք են գործել ՍԴ: Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ քննիչը ինչ-որ փաստաթուղթ է ուզել, վերցրել է և հեռացել։
Իր հերթին, «Փաստինֆոն» տեղեկացնում է, ոչ քննիչը ցանկություն է հայտնել հանդիպել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ, սակայն նա դատարանի շենքում չի եղել։
Հիշեցնենք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։