Ով այդ վիճակը համարում է ազգային ավանդույթ, կներեք, իմ կարծիքով ինքը ուրիշ ազգից է. Փաշինյան. (Տեսանյութ)
Մեր երկրի բնակչության մեծամասնությունը կանայք են եւ մենք չենք կարող տնտեսական լուրջ առաջընթացի մասին խոսել առանց մեր բնակչության մեծամասնության ներուժը պատշաճ կերպով իրացնելու հնարավորություն ստեղծելու, առանց քաջալերելու կանանց, որպեսզի օգնեն իրենց ընտանիքների աղքատությունը հաղթարհարելու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես գիտեմ դեպքեր, երբ ընտանիքն աղքատության մեջ է՝ իր բոլոր բաղադրիչներով, հարբեցող ամուսինով եւ այլն, եւ թույլ չի տալիս իր կնոջը, որ թխվածք թխի եւ հանձնի խանութին: Անձամբ եմ ճանաչում այդպիսի մարդկանց: Ով այդ վիճակը համարում է ազգային ավանդույթ, կներեք, իմ կարծիքով ինքը ուրիշ ազգից է»,-ասաց նա՝ հավելելով. «Տեսեք, թե ինչ կանայք են այսօր ծառայում զինված ուժերում, դա մեր զինված ուժերի համար պատիվ է: Այսօր կին կուրսանտներ ունենք ռազմական ուսումնական հաստատություններում»: