Խաղաղության պայքարի 20-ից ավելի ակտիվիստներ առեւանգվել են Աֆղանստանում
Խաղաղության պայքարի ավելի քան 20 ակտիվիստ Աֆղանստանի արեւմուտքում առեւանգվել է դարանակալման հետեւանքով, տեղեկացնում է Associated Press-ը՝ հղում կատարելով ոստիկանության ներկայացուցիչ Մոհիբուլա Մոհիբին։
Մոհիբի տեղեկատվությամբ՝ «Թալիբան» կազմակերպության (արգելված է Ռուսաստանում) անդամները դարանակալում են կազմակերպել Բալա Բուլուք շրջանում (Ֆարահ նահանգ)։ Նրանք առեւանգել են խաղաղ պարեկախմբի վեց մեքենա, որտեղ գտնվել է 26 ակտիվիստ, տեղեկացնում է Gazeta-ն։
Թալիբները, որոնք գործում են Ֆարահում, առեւանգման պատասխանատվությունը չեն ստանձնել։
Ներկայում իրականացվում է ակտիվիստներին գտնելու եւ փրկելու ոստիկանական գործողություն։