Լոռու մարզում «Նիվան» դուրս է եկել ճանապարհից եւ կախվել դեպի ձորը
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 20։39-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Փամբակ գյուղում՝ մանկատան մոտ, ավտոմեքենան կախվել է դեպի ձորակը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Երջանիկ Ա.) Փամբակ գյուղի հյուսիսային հատվածում գտնվող սարալանջին դուրս է եկել ավտոճանապարհից և կախվել դեպի ձորը:
Փրկարարներն ավտոմեքենան մոտեցրել են ճանապարհի երթևեկելի հատված։