ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հունից հանել է սպանված զինվոր Արթուր Աջամյանի հարազատների բողոքի ակցիաների մասին լրագրողների հարցը
Դեկտեմբերի 26-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին վրդովվեցրեց և հունից հանեց սպանված զինվոր Արթուր Աջամյանի հարազատների բողոքի ակցիաների մասին լրագրողների հարցը:
Լրագրողները, մասնավորապես, հետաքրքրվեցին Անդրանիկ Քոչարյանի եւ սպանվածի հարազատների հանդիպման արդյունքների մասին, որը կայացել է մի քանի օր առաջ, պատգամավորին հիշեցնելով զինվորի մոր հայտարարությունը, որն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ հանդիպումից հետո պատգամավորը խոստացել է պարզաբանել հարցը, սակայն այժմ նույնիսկ չի պատասխանում նրա հարցերին:
«Ես կզարմանայի, եթե ձեր հեռուստաընկերությունը այլ հարց տար: Թույլ տվեք ասել, որ ես խոսել եմ պապիկի հետ բառացիորեն երեկ եւ մանրամասն ներկայացրել եմ իրավիճակը, եւ թե փորձագիտական ինչ ծավալի աշխատանք է կատարվել»,- հայտարարեց Քոչարյանը՝ իրեն իրավունք վերապահելով որոշել, թե ինչ հարցեր կարող են տալ լրագրողները: