Կալիֆոռնիայում տղամարդն ու կինը սուրբծննդյան հարյուրավոր ծրարներ եւ ծանրոցներ են գողացել
Կալիֆոռնիայի ոստիկանությունը հայտնել է, որ մեկ տղամարդ եւ մեկ կին է ձերբակալվել սուրբծննդյան հարյուրավոր ծրարների եւ ծանրոցների գողության համար, հաղորդում է Americaru-ն:
Ամերիկացիներին ձերբակալել են Սուրբ Ծնունդից 2 օր առաջ ճանապարհային ոստիկանությունից թաքնվելու փորձի ժամանակ: Փախուստի ժամանակ նրանց մեքենան կողաշրջվել է: Մեքենայում խուզարկության ժամանակ ոստիկանները գտել են նամակներ եւ փաթեթներ:
41-ամյա վարորդ Ջերեմի Բլյումլեյնը Չիկոյից եւ ուղեւորուհին՝ 26-ամյա Բրիաննա Մայերը Մագալիայից, մեղադրվել են անձնական տվյալների, փոստի գողության եւ փորձաշրջանի խախտման համար:
Բոլոր նամակներն ու ծանրոցները պատկանել են 37 մարդու: Մեքենայում հայտնաբերվել են նաեւ մեթամֆետամին, քարտերով եւ մի քանի հարյուր դոլարներով դրամապանակ: Գողության պատճառը պարզվում է: