Հրաչյա Քոչարի փողոցի լուսացույցները երթեւեկելի մասի աջ կողմից տեղափոխվել են երթեւեկելի մասի վրա. ՃՈ
Երեւան քաղաքի Հր.Քոչարի եւ Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2019 թ. դեկտեմբերի 24-ին Հր.Քոչարի փողոցի տրանսպորտային լուսացույցները երթեւեկելի մասի աջ կողմից տեղափոխվել եւ տեղակայվել են երթեւեկելի մասի վրա:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Ճանապարհային ոստիկանությունը: