Թուրքիան պանթյուրքիզմի իր գաղափարախոսությամբ դարձել է շատ վտանգավոր Հայաստանի համար. Մանուկյան
90-ական թվականներին Թուրքիան հսկայական տնտեսական եւ ժողովրդագրական աճ է գրանցել, եւ այդ հիմքի վրա իշխանության եկավ Էրդողանը։ Այսօր Թուրքիան իր պանթյուրքիզմի գաղափարախոսությամբ շատ ավելի վտանգավոր է դարձել, քան այն ժամանակ։ Այս մասին հանրային քննարկումների շրջանակում դեկտեմբերի 23-ին ասաց «Վերնատուն» ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը։
«Երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը, Թուրքիան արդեն այդ ժամանակ ոչ կրոնական պետություն էր, իսկ պանթյուրքիզմի գաղափարախոսության ազդեցությունը զրոյական էր»,- նշեց Մանուկյանը։
Նա հիշեցրեց, որ այդ ժամանակ էլ Հայաստանը գնաց ղարաբաղյան հակամարտության լուծմանը եւ Ռուսաստանի հետ բախման, ինչը կապված էր Մոսկվայի մոտեցման հետ, որի համաձայն՝ «Հայաստանը փախչելու տեղ չունի»։
«Սրանում էր մտավորականության եւ «Ղարաբաղ» կոմիտեի հակասություններից մեկը։ Նրանք ասում էին, որ Հայաստանն առանց Ռուսաստանի չի կարող լինել անկախ, իսկ մենք ասում էինք, որ Թուրքիայի հետ կարելի է գտնել ընդհանուր լեզու՝ չմոռանալով Ցեղասպանության մասին։ Երբ մենք իշխանության եկանք, բաց եւ փակ բանակցություններ էին ընթանոմ Թուրքիայի հետ, բայց այն բանից հետո, երբ հայկական կողմը վերցրեց Քարվաճառը, Անկարան դադարեցրեց բոլոր բանակցությունները»,- ավելացրեց Մանուկյանը։