Գերմանիայի կառավարությունն ակնկալում է, որ «Հյուսիսային հոսք-2»-ը կավարտվի 2020 թվականի երկրորդ կեսին
Գերմանիայի կառավարության անդրատլանտյան համագործակցության հարցերով համակարգող Պետեր Բայերը երկուշաբթի հույս է հայտնել, որ «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունը կավարտվի 2020 թվականի երկրորդ կեսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես կարծում եմ, որ մյուս տարվա երկրորդ կեսին խողովակատարը պատրաստ կլինի»,- հայտարարել է նա Deutschlandfunk ռադիոկայանի եթերում: Բայերը նշել է, որ չնայած առանձին եվրոպական երկրների, մասնավորապես Լեհաստանի քննադատությանը, «Եվրոպայում ընդունում են, որ յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում էներգամատակարարման ապահովման համար»:
Դեկտեմբերի 20-ին ուժի մեջ են մտել «Հյուսիսային հոսք-2» եւ «Թուրքական հոսք» գազատարների դեմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցները: Այս ֆոնին դեկտեմբերի 21-ին Շվեյցարիայում բազավորված Allseas ընկերությունը, որը զբաղվում է «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի համար խողովակների տեղադրմամբ, իրազեկել էր աշխատանքների դադարեցման մասին: