RavnAir ավիաընկերությունը կիբեռգրոհի պատճառով չեղարկել է Ալյասկա սուրբծննդյան չվերթները
RavnAir ավիաընկերությունը հայտարարել է սուրբծննդյան արձակուրդներին Ալյասկա մի քանի չվերթների չեղարկման մասին՝ իր համակարգչային ցանցի վրա «չարանպատակ կիբեռգրոհի» պատճառով, հայտնում է Associated Press-ը։
Ավիաընկերության մամուլի քարտուղարը գործակալությանը հայտնել է, որ չվերթների չեղարկումն առնչվել է 260 ուղեւորների։
Նշվում է, որ RavnAir-ը սպասարկում է թերակղզու ավելի քան 100 համայնքի, որոնցից շատերն անհասանելի են ցամաքային տրանսպորտի համար։
Ավիաընկերությունը համագործակցում է ՀԴԲ-ի հետ, համապատասխան կառույցները եւ կիբեռանվտանգության հարցերով ընկերությունը զբաղվում են անսարքությունների վերացմամբ։