«Արսենալը» կփորձի հունվարին գնել Դրիս Մերտենսին
Լոնդոնի «Արսենալը» կփորձի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել իտալական «Նապոլիի» եւ Բելգիայի հավաքականի հարձակվող Դրիս Մերտենսին, հաղորդում է Sky Sports-ը։
32-ամյա ֆուտբոլիստը մերժել է եւս երկու տարով երկարաձգել պայմանագիրը «Նապոլիի» հետ, որը նրան առաջարկել է տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձ։ Մերտենսը պահանջել է երեք տարվա պայմանագիր, տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձով, սակայն մերժում է ստացել։
Ոչ իտալական ակումբների համար Մերտենսի տրանսֆերային գինը «Նապոլիի» հետ պայմանագրով սահմանված է 10 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020թ․ հունիսի 30-ը։