Մեսին 9-րդ անգամ 50 գոլից քիչ չի խփում օրացուցային տարում (Լուսանկար)
«Բարսելոնայի» ավագ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 9-րդ անգամ եւ 6-րդ տարին անընդմեջ 50 գոլից քիչ չի խփում օրացուցային տարում։ Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում «Բարսելոնան» տանը 4։1 հաշվով հաղթել էր «Ալավեսին», Մեսին աչքի էր ընկել մեկ անգամ։
32-ամյա Մեսին 50 գոլից քիչ չի խփել նաեւ 2010, 2011, 2012, 2014, 2015, 2016, 2017 եւ 2018 թվականներին։
Մեսին «Բարսելոնայում» է 2003 թվականից։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսին մասնակցել է 13 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։
Leo #Messi has scored at least 5️⃣0️⃣ goals (club & country) in 9 of the last 10 calendar years!
2010 6️⃣0️⃣
2011 5️⃣9️⃣
2012 9️⃣1️⃣