Միշտ կսիրեմ Լեմպարդին, սակայն հուսով եմ՝ նա կպարտվի. Մոուրինյո
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Անգլիայի առաջնության 18-րդ տուրի՝ «Չելսիի» դեմ խաղից իր սպասելիքների մասին:
«Մենք խաղադաշտ ենք դուրս գալու միայն հաղթանակի համար: «Տոտենհեմն» իրավունք չունի միավորներ կորցնել:
Ես միշտ կսիրեմ Լեմպարդին, սակայն հուսով եմ՝ այս խաղում նա կպարտվի»,- Մոուրինյոյի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:
«Տոտենհեմն» այժմ ունի 26 միավոր և մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է: «Չելսին» չորրորդն է՝ 29 միավորով:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմ» - «Չելսի» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին: