Պակիստանում մահմեդական պրոֆեսորը մահապատժի է դատապարտվել Աստծո նկատմամբ անարգանքի համար
Պակիստանի դատարանը մահապատժի է դատապարտել պրոֆեսոր Ջունաիդ Խաֆիզին Աստծո նկատմամբ անարգանքի եւ «հակաիսլամական գաղափարներ տարածելու» համար, հաղորդում է Associated Press-ը:
Խազիֆը սպասում էր իր դատավճռին ազատազրկման մեջ գտնվելու վեց ամիսների ընթացքում: Այդ ժամանակահատվածի մեծ մասը նա անցկացրել է մեկուսարանում, քանի որ կային մտավախություններ, որ նրան կարող են սպանել:
Պրոֆեսորի պաշտպանական կողմը հայտարարել է, որ բողոքարկելու է վճիռը:
Համաձայն Աստծո նկատմամբ անարգանքի մասին Պակիստանի օրենքի՝ ցանկացած մարդ, որի՝ Իսպամի նկատմամբ վիրավորական վերաբերմունքը բացահայտվել է, մեխանիկորեն դատապարտվում է մահապատժի:
Ըստ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով կազմակերպության դիտարկումների՝ Աստծո դեմ անարգանքի մասին օրենքը, փաստորեն, երկրում կիրառվում է կրոնական փոքրամասնություններին վախեցնելու եւ անձնական հաշիվները լուծելու համար: