Ինչո՞ւ «Լուսավոր Հայաստանը» իր 4-ամյակին որևէ այլ ուժի չէր հրավիրել. Մարուքյանի պարզաբանումը
Քանի որ սա շատ կուսակցական միջոցառում է եւ, ըստ էության, այս միջոցառմանը հրավիրել ենք կուսակցության անդամներին, համակիրներին, ներդրում անողներին, աջակիցներին, հետեւաբար, որեւէ տրամաբանություն չկար հրավիրել կուսակցություններ, քաղաքական գործիչներ կամ իշխանությանը: Այս մասին, այսօր՝ դեպտեմբերի 21-ին, «Լուսավոր Հայաստանում» կուսակցության 4-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա նկատեց, որ վերջին շրջանում կուսակցությունների համագումարներին որեւէ այլ ուժ ներգրավված չէ. «Սա ծնունդ , տոն է որը կուսակցականների համար է:
Եթե, օրինակ, որեւէ կուսակցության լիդեր գա այդ տոնը մեզ հետ նշի, կարող է տպավորություն ստեղծվի, որ ինքն ուզում է, որ այս կուսակցությունն իրենց ձայներն էլ տանի:
Դրա համար որպեսզի անհարկի քաղաքական ինչ-որ բաներ չստեղծենք, կարծում եմ՝ ճիշտ չէր Հայաստանում քաղաքական ուժերի հրավերներ ուղարկելը»,-ասաց Մարուքյանը: