«Արսենալը» պետք է պայքարի բոլոր գավաթների համար. Արտետա
Լոնդոնի «Արսենալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Միկել Արտետան առաջին հարցազրույցն է տվել «Արսենալը» գլխավորելուց հետո:
«Ինձ համար մեծ պատիվ է գլխավորել մի ակումբ, որտեղ հանդես եմ եկել երկար տարիներ: «Արսենալն» աշխարհի լավագույն թիմերից մեկն է և ես պատրաստվում եմ շատ լուրջ աշխատանք կատարել այս ակումբում:
«Արսենալը» պետք է պայքարի բոլոր գավաթների համար: Ակումբի ղեկավարությունն ինձ հասկացրել է, որ այլևս չի կարող հանդուրժել ակումբի վատ մրցելույթները»,- Արտետայի խոսքը փոխանցում է «Արսենալի» մամուլի ծառայությունը:
37-ամյա իսպանացի մասնագետը լոնդոնյան ակումբի հետ կնքել է 3,5 տարվա պայմանագիր:
Արտետան «Արսենալում» հանդես է եկել 2011-2016 թվականներին: