Բակո Սահակյանը պետական պարգևներ ու արժեքավոր նվերներ է հանձնել ԱԱԾ մի խումբ աշխատակիցների
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին Ստեփանակերտում մասնակցել է Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Նախագահը շնորհավորել է ծառայության ողջ անձնակազմին մասնագիտական տոնի, գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել նրանց քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ:
Երկրի ղեկավարը պետական պարգեւներ ու արժեքավոր նվերներ է հանձնել ծառայության ընթացքում բարձր արդյունքներ գրանցած մի խումբ աշխատակիցների, գնդապետի կոչում շնորհել ծառայության մեկ աշխատակցի:
Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ, պաշտոնատար այլ անձինք: