Պերուի McDonald’s ցանցը փակվելու է՝ աշխատակիցների մահվան հանգամանքները պարզելու համար
Պերուի McDonald’s արագ սննդի ցանցը փակվելու է՝ երկու աշխատակիցների մահվան հանգամանքները պարզելու համար:
Դեկտեմբերի 15-ին, McDonald’s-ում մաքրման աշխատանքներ կատարելու ընթացքում մահացել էր երկու երիտասարդ՝ հոսանքի հարվածի հետևանքով:
Պերուի նախագահ Մարտին Վիսկարան հայտարարել է երկրում աշխատանքային օրենսդրության փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին, ինչը թույլ կտա պատժամիջոցներ կիրառել այն ընկերությունների նկատամամբ, որոնք կոպիտ խախտումներ են թույլ տալիս: Նա նաև նշել է, որ իշխանությունը ուշադիր հետևում է McDonald’s-ի դեպքերին։