Ոստիկանապետի և քաղաքապետի ընկերությունը երկուսին էլ «Ձեռնտու» Է. Hraparak
Hraparak.am-ը գրում է.
«Մենք ժամանակին գրել ենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ոստիկանապետի Ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի ընկերն է։ Եւ ամենայն հավանականությամբ, դեր է ունեցել նրա նշանակման հարցում եւ մոտ ժամանակներս հնարավոր է, որ վերջինիս աջակցի նաեւ ժամանակավորից հիմնական դառնալու հարցում։
Սակայն, պարզվում է, այդ «ընկերությունը» փոխադարձ է՝ ոստիկանապետի ԺՊ-ն էլ իր հերթին է ազդեցում Մարությանի որոշումների վրա․ Երեւանի քաղաքապետարանում նախկին ոստիկանները շատացել են, մասնավորապես՝ մենք տեղեկացանք, որ Ավան, Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարները, հասարակական կարգի պահպանության, առևտրի եւ սպասարկումների, վերահսկողության վարչության պետերը ոստիկանական անցյալ ունեն։ Քաղաքապետարանի մեր աղբյուրը փոխանցեց․ «Սրանք միայն պետերը, բա մյուս աշխատակիցները, նրանք նույնպես ոստիկանությունից են եկել»։
Մենք նաեւ տեղեկացանք, որ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Վահե Խաչատրյանը, որը երկար տարիներ համակարգում է աշխատել, Արման Սարգսյանի ընկերն է եւ նրա՝ քաղաքապետարանում պաշտոն ստանալն ամենեւին էլ պատահականություն չէ։ Ի դեպ, Վահե Խաչատրյանը նաեւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եղբոր փեսան է»։