«Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանն ահազանգել է, որ երեկ գիշեր անհայտ անձը կամ անձինք մտել են «Ժողովուրդ» օրաթերթի, Armlur.am-ի խմբագրություն
«Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանն ահազանգել է, որ երեկ գիշեր անհայտ անձը կամ անձինք մտել են «Ժողովուրդ» օրաթերթի, Armlur.am-ի խմբագրություն:
Այս թեմայով MegaNews.am-ը զրուցել է լրագրողի հետ. ‹‹Այս պահին դեռ ինֆորմացիա չունենք: Առավոտյան 10-ին եկել ենք խմբագրություն և տեսել, որ մեր խմբագրությունը ինչ-որ անձինք կամ անձ է ներխուժել, հիմա ոստիկանությունն է ներսում աշխատում, որևէ այլ տեղեկություն այս պահին չունենք, միայն տեղյակ ենք, որ որևէ համակարգիչ, տեխնիկա գողացված չէ, հիմա թե ով կամ ովքեր են մուտք գործել, դա չգիտենք››,- ասաց լրագրողը:
Հարցին՝ արդյո՞ք որևէ վարկած կա, թե ինչի համար են ներխուժել խմբագրություն վերջինս պատասխանեց. ‹‹Մենք ենթադրում ենք, որ մի քանի օր առաջ Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը, գուցե դա կապված լինի այդ ամեն ինչի հետ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: