Դեկտեմբերի 18-ը՝ Միգրանտի միջազգային օր (International Migrants Day)
1990 թվականի դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ընդունել է աշխատավոր միգրանտների եւ նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության Միջազգային կոնվենցիան:
4 տարի անց՝ 2000 թվականին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հիմնել է Միգրանտի միջազգային օրը (International Migrants Day), որը նշվում է դեկտեմբերի 18-ին: Որոշումն ընդունվել է, քանի որ վերջին տարիներին ամբողջ աշխարհում միգրանտների թիվը զգալիորեն աճել է:
Միգրանտների միջազգային օրը նշվում է բազմաթիվ երկրներում, միջկառավարական եւ ոչ կառավարական կազմակերպություններում մարդու իրավունքների եւ միգրանտների հիմնարար ազատությունների մասին տեղեկատվության տարածման, ինչպես նաեւ ներգաղթյալների իրավունքների մասին օրենքները բացատրող տարբեր ակցիաների եւ աշխատանքային սեմինարների միջոցով:
Ամեն տարի այս օրը կոչ է արվում միջազգային հանրությանը ավելի շատ ուշադրություն հատկացնել դժվար իրավիճակում հայտնված միգրանտներին, որոնք գտնվում են իրենց հայրենիքից հեռու եւ օգնության ու պաշտպանության կարիք ունեն: