Թունավորում Գավառում. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 14-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Գավառի 3 բնակիչ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից արտանետված շմոլ գազից: Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր: