Աշխարհում ամենաթանկ ավտոմեքենաներից մեկի շուրջ հասունացել է աղմկահարույց սկանդալ
Կապույտ Ferrari 250 GTO ավտոմեքենայի շուրջ, որը համարվում է աշխարհում ամենաթանկ ավտոմեքենաներից մեկը, զարգացել է աղմկահարույց սկանդալ, հաղորդում է Fox News-ը:
Ամերիկացի կոլեկցիոներ Բերնարդ Կառլը վաճառել է 1960 թվականին արտադրված այդ մոդելը 44 մլն դոլարով դասական ավտոմեքենաների բրիտանացի առեւտրական Գրեգոր Ֆիսքենին 2017 թվականին:
Այդ մոդելը երկրորդն է Ferrari 250 GTO 36 ավտոմեքենաների շարքում:
Ինչպես հաղորդում է Sunday Times պարբերականը, ավտոմեքենայի նախկին եւ ներկայիս սեփականատերերի միջեւ վեճի պատճառը ավտոմեքենայի գործարանային հինգ արագություն ունեցող մեխանիկական փոխանցման տուփն է:
Նոր սեփականատերը բացահայտել է, որ էքսկլյուզիվ մեքենայի մեխանիկական փոխանցման տուփը փոխարինված էր:
Ֆիսքենը, այնուամենայնիվ, վաճառել է ավտոմեքենան ինչ-որ մեկին եւս՝ չնշելով արժեքը, այդուհանդերձ, դա չի խանգարել նրան դիմել Լոնդոնի դատարան՝ պահանջելով վերադարձնել Ferrari- ի «հարազատ» փոխանցման տուփը:
Նշվում է, որ այդ ուղղությամբ արդեն ձեռնարկվում են միջոցներ, սակայն կողմերը չեն կարող համաձայնության գալ 25 000 դոլարի չափով հոնորարի շուրջ, որը նախատեսվում է ավտոսկանդալի երրորդ կողմից համար: