Երևան, 20.Ապրիլ.2024, 00:00 |
Հասանովը հանձնարարել է աջակցություն ցուցաբերե... Փրկարարները 15 մետր խորությամբ կիրճից դուրս ե... Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակում դ... «Ինձ իմ հողն ա պետք»․ 96-ամյա Լենա Ղարդաշյանը... Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանա... Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահ... Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը պարտվեց Եվ... Այրվում է Բաքվի փայտանյութերի շուկան Տավուշցիները բացեցին ճանապարհը․ գյուղերի վարչ... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Նավթի գները նվազել են Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջ... Կան ուժեր, որոնք ուզում են՝ Հայաստանի պետական... ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս... Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ... Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռաց... ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի ... Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու ... Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջո... Երկու ամսում 617 մլն դոլարի արտահոսք է եղել Խաղաղության օրակարգի հարցում մեզ հաջողվել է 5... Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հա... Եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հ... Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գ... Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել ... Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճն... Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմի... Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքո... Վրաստանում արդեն մի քանի օր է՝ զանգվածային ցո... Հայաստանի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով... Ջրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու ... ՀԱԷԿ-ի վթարի դեպքում բնակչության պաշտպանությա... Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդ... Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բ... Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսր... Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից. Ն... Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերա... Ռուսաստանի ութ շրջանների երկնքում հիսուն անօդ... 4 օրում քարտեզ են հրապարակել՝ նշանակում է նախ... Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստան... Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտա... Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ... Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյո... Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ...

«Երկու ոտանի կռիս եմ սատկացրել». Էջմիածնում 73-ամյա պահակը դաժանաբար սպանել է ծանոթին, դաստակներն էլ կացնով կտրել է

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Սլավիկ Մաթևոսյանի գործի դատական քննությունը:


73-ամյա Սլավիկ Մաթևոսյանին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Դատարանը հաստատված է գնահատել հետևյալ հանգամանքները: Սլավիկ Մաթևոսյանը միայնակ բնակվել է Էջմիածնի Զվարթնոց թաղամասում: Աշխատել է որպես նույն թաղամասի սկզբնամասում՝ նախկին սուրճի արտադրամասի հարևանությամբ գործող ավտոտեխսպասարկման կետի տարածքի պահակ:


Տուժող Խորեն Ս.-ն աշխատել է վերոհիշյալ ավտոտեխսպասարկման կետի տարածքում՝ որպես էլեկտրիկ:

Սլավիկ Մաթևոսյանն աչքերը վիրահատելու համար շուրջ երկու տարի գումար է խնայել, հավաքած գումարը պահել է իր աշխատավայր պահակատան սենյակում տեղադրված մետաղե պահարանում:


2017 թվականի նոյեմբերի 21-ին Սլավիկ Մաթևոսյանը հայտնաբերել է, որ մետաղե պահարանից իր գումարը՝ 380 հազար դրամը, անհետացել է: Գումարը գողանալու համար Սլավիկը կասկածել է Խորենին, խոսել է նրա հետ ու պահանջել է գումարը վերադարձնել: Խորենը չի ընդունել Սլավիկի մեղադրանքները: Սլավիկը վրդովվել է, որոշել է մեկ անգամ էլ խոսել Խորենի հետ ու վերջինիս կողմից գողության կատարումը դարձյալ հերքելու դեպքում… սպանել նրան…

2017 թվականի դեկտեմբերի 5-ի առավոտյան Սլավիկ Մաթևոսյանը սուրճի չգործող արտադրամասի հետնամասում՝ տեսանելի վայրում դրել է դանակ ու կացին և սպասել է Խորենին: Վերջինս ժամը 9-ն անց 30-ի սահմաններում գնացել է աշխատանքի: Սլավիկը դիմավորել է նրան ու առաջարկել է զրուցելու նպատակով գնալ սուրճի արտադրամասի հետնամաս: Այնտեղ Սլավիկ Մաթևոսյանը ցույց է տվել դանակն ու կացինը, ապա պահանջել է, որ Խորենն ասի ճշմարտությունը՝ իր գումարը գողանալու վերաբերյալ, հակառակ դեպքում սպառնացել է սպանել նրան ցուցադրված գործիքներով:

Խորեն Ս.-ն դարձյալ հերքել է գումար գողանալու հանգամանքը: Սլավիկ Մաթևոսյանը, ըստ մեղադրանքի, նրան կյանքից զրկելու դիտավորությամբ դանակով հարվածել է նրա որովայնի կողային հատվածին: Դրանից հետո դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, պատճառել է մահ, որը վրա է հասել ներքին և արտաքին սուր արյունահոսության, հեմոռագիկ շոկի, կրծքավանդակի ու պարանոցի շրջաններում բազմաթիվ կտրած-ծակած, թափանցող վնասվածքների արդյունքում:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ պարանոցին հասցված հարվածների արդյունքում վնասվել են տուժողի քնային զարկերակի ճյուղերը, վահանաձև աճառը, շնչափողը: Կրծքավանդակի շրջանում վնասվել են աջ նախասիրտը, աջ թոքը… Պարանոցի շրջանի վերքային խողովակները, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ ունեն 3-7 սմ խորություն: Կրծքավանդակի շրջանի վերքային խողովակները՝ 13-15 սմ խորություն…

Դանակի հարվածներով Խորեն Ս.-ին սպանելուց հետո, ըստ մեղադրանքի, Սլավիկ Մաթևոսյանը կացնով հարվածել է տուժողի պարանոցին, համոզվել է, որ նա սպանվել է, ապա կացնի հարվածներով հետմահու անդամահատել է տուժողի երկու դաստակները, տարածքում լվացվել, «իրեն կարգի է բերել» ու գնացել է ոստիկանության բաժին, հայտնել է կատարած սպանության մասին:

Պահակատան մետաղե պահարանից 380 հազար դրամի գողության մասով առանձին քրեական գործ է հարուցվել:

Նախաքննության ժամանակ Սլավիկ Մաթևոսյանն իրեն մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար: Հայտնել է, որ երբևէ ընտանիք չի ունեցել: Առողջական խնդիրներ էլ չի ունեցել, միակ խնդիրը տեսողության հետ էր կապված՝ լավ չէր տեսնում, պիտի վիրահատվեր…

Սլավիկ Մաթևոսյանն ասել է, որ ինքն է սպանել էլեկտրիկ Խորենին, ինչի համար չի զղջում՝ «լավ է արել՝ սպանել է», հետո էլ ներկայացել է…

Սլավիկ Մաթևոսյանը հայտնել է, թե տուժող Խորենին ճանաչել է շուրջ 15 տարի, լավ հարաբերությունների մեջ են եղել, համարյա ամեն օր իրար հետ հաց են կերել, իրար հետ ոչ մի խնդիր չեն ունեցել…

Ինքը գումար էր տնտեսել աչքերի վիրահատության համար՝ 2017 թվականի նոյեմբերի դրությամբ հավաքել էր 380 հազար դրամ, որը պահում էր պահակատան իր սենյակում դրված մետաղե պահարանում: Սեյֆի դուռը փակում էր բանալիով, բայց հաճախ բանալին թողնում էր դռան վրա…

Նոյեմբերի 21-ին ինքը ստացել է նոյեմբերի աշխատավարձը՝ 50 հազար դրամ, որոշել է 20 հազարը դնել հավաքած փողի վրա: Բացել է սեյֆի չկողպված դուռն ու տեսել է, որ գումարը չկա: Անմիջապես նույն պահին կասկածել է Խորենին, որովհետև իրեն զգուշացրել էին, որ նա «ֆռռում է» սենյակի կողքերը: Մի քանի օր առաջ ինքը Խորենին տեսել է սենյակում՝ նա բացել էր սեյֆը: Իր հարցին, թե ի՞նչ է անում, նա պատասխանել էր, թե մկրատ է ման գալիս, իր մկրատը, իբր, լավ չի կտրում: Այդ ժամանակ ինքը չի ստուգել՝ գումարը տեղո՞ւմ է, թե՞ ոչ: Բացարձակ մտքով չի անցել, որ Խորենը կարող է իր գումարը գողանալ…

Ըստ Սլավիկի՝ աշխատավայրում ոչ ոք չգիտեր, որ ինքը սեյֆում գումար է պահել: Բայց ինքը նկատել է, որ Խորենը միշտ հետևում էր իրեն…

Գումարի կորչելը նկատելու հաջորդ օրը՝ նոյեմբերի 22-ին, ինքը Խորենին կանչել է սենյակ, ասել է՝ ոնց վերցրել ես, բեր տեղը դիր: Նա ասել է, թե ոչ մի գումարից տեղյակ չի, ոչինչ չի գողացել: Ինքը հինգ-վեց անգամ կրկնել է՝ բեր, տեղը դիր: Դրանից հետո՝ մինչև դեկտեմբերի 5-ը, ինքն ամեն օր, օրը մի քանի անգամ մոտեցել է Խորենին, ասել է, թե տղերքը ոչինչ չեն իմանա. «Սուսուփուս բեր տեղը դիր», բայց նա կրկնել է, թե կապ չունի գողության հետ:

Տղաները տեղեկացել են կատարվածի մասին, ինքն ասել է՝ դուք չխառնվեք: Ինքն ասել է՝ եթե Խորենը գումարը չվերադարձնի, ինքը նրան կոտորելու, 40 կտոր է անելու: Տղաներն էլ ասել են՝ նման բան չանես, չեն հավատացել, որ ինքը կանի: Այդ խոսակցությունները, ըստ Սլավիկի, եղել են «օբշյակի մեջ»՝ բոլորն էլ ներկա են եղել…

Դեպքի նախորդ օրը՝ դեկտեմբերի 4-ին, ինքը նորից խոսել է Խորենի հետ, ասել է, որ իր համբերությունը հատնում է, նա ոչինչ չպատասխանելով՝ հեռացել է: Ինքն ամբողջ գիշեր չի քնել: Առավոտյան ժամը 8-ին դուրս է եկել սենյակից, լվացվել, հագնվել է, սպասել է, որ նորից խոսի Խորենի հետ, ու եթե նա հրաժարվեր գումարը վերադարձնել, ինքը որոշել էր սպանել նրան՝ մորթել, կտոր-կտոր անել՝ որոշել էր հենց 40 կտոր անել…

Սուրճի արտադրամասի վերջում գտնվող ցախանոցում ինքը դանակ ու կացին ուներ: Ինքն էր դրանց համար պոչ սարքել, օգտագործում էին, երբ տղաներով խորոված էին անում…

Դանակն ու կացինը դրել է սուրճի արտադրամասի հետնամասում՝ բետոնի վրա, վերադարձել է իր սենյակ:

Ժամը 9-ն անց 30-ին առաջինը Խորենն է եկել: Մտել է տարածք: Ինքը նրան առաջարկել է գնալ արտադրամասի հետնամաս՝ խոսելու: Նա առանց բառ ասելու՝ եկել է իր հետևից: Ինքը նրան ցույց է տվել կացինն ու դանակը, ասել է՝ նայի, դանակով կխփեմ քեզ, կացնով կկոտորեմ, 40 կտոր կանեմ, եթե գումարս չվերադարձնես: Խորենն ասել է, որ գումար չի գողացել, նա երդվել է երեխաների արև… Ինքն ասել է՝ կկոտորեմ… Նա ասել է՝ ինչ ուզում ես՝ արա, տեղյակ չեմ… Նա ասել է՝ կարող ենք գնալ եկեղեցի, մոմ վառել, փչել, որ հավատաս…

Ինքը դանակը պահել է նրա կոկորդին, տասն անգամ ասել է՝ կխփեմ, կկոտորեմ… Դանակն իր ձախ ձեռքին էր՝ ինքը ձախլիկ է: Մեկ անգամ ամբողջ թափով խփել է նրա աջ կողային հատվածին: Դանակն ամբողջությամբ մտել է նրա մարմնի մեջ, արյունոտվել է, նրա մարմնից արյուն է հոսել:

Ինքը նրան հրել է դեպի շինության պատը: Նա ձեռքերն առաջ է պարզել, խնդրել է չխփել, ասել է, թե ինքն է տարել փողը, կվերադարձնի: Ինքն այդ ժամանակ դանակով չորս-հինգ անգամ էլ է խփել նրա կրծքին, պարանոցին… Հասկանում էր, որ պիտի դատվի՝ ի՞նչ տարբերություն՝ քանի տարի կտան, մտածել է՝ խփի, սպանի, պրծնի, իր համբերությունը հատել էր… Նա դեպի աջ է գնացել, ընկել է գետնին: Ինքը դանակը դրել է գետնին, վերցրել է կացինը, մոտեցել է նրան: Նա անշարժ ընկած էր: Ինքը կացնի կտրող մասով հարվածել է նրա կոկորդին, նկատել է, որ նա չշարժվեց՝ մահացել էր: Հետո որոշել է նրա մատները կտրել, որ «էն աշխարհում էլ գողություն չանի»… Ձախ ձեռքին չորս անգամ կացնով խփել է, ձեռքը չի պոկվել, հետո աջ ձեռքին մեկ անգամ կացնով ուժեղ խփել է, դաստակը պոկվել, առանձնացել է: Հետո էլ բան չի արել, կացինը դրել է դանակի կողքը, գնացել, լվացվել է, մտել է սենյակ, վերարկուն հագել է, ոտքով գնացել է ոստիկանություն ու ասել է. «Երկու ոտանի կռիս եմ սատկացրել»: Ոստիկանների հետ գնացել է դեպքի վայրը, ցույց է տվել ու պատմել է այն ամենը, ինչ արել էր… Դեպքը մոտ հինգ րոպե է տևել…

Ոչ ոք ականատես չի եղել…

Սլավիկ Մաթևոսյանն ասել է, թե կատարածի համար չի զղջում, երբեք չի զղջալու, քաջ գիտակցում է, որ երկար տարիներ դատվելու է, նույնիսկ ցմահ է դատվելու, բայց ինչ արել է՝ լավ է արել… Խորենին սպանելու դիտավորությունն իր մոտ առաջացել է դեկտեմբերի 5-ի առավոտյան, ինքը լուրջ էր տրամադրված, կացինն ու դանակն էլ այնպես էր դրել, որ Խորենը տեսնի… Խորենի նման «կռիսին» սպանելու համար ինքը պատրաստ է ցմահ նստել, դրա համար էլ ավարտին է հասցրել մտադրությունը…

Դատարանում Սլավիկ Մաթևոսյանը իրեն մեղավոր է ճանաչել ու… զղջացել է… Ասել է՝ ուղեղն անկառավարելի է եղել, ինքը չի հասկացել… Գողության պատճառով արհամարհանք է զգացել Խորենի հանդեպ… Ինքը նրան սպանել է ոչ թե փողը վերցնելու, այլ իր ընկերուհուն անպատվելու համար, բայց չի ցանկանում ընկերուհու անունը նշել…

Սլավիկ Մաթևոսյանն ասել է, թե մարդ սպանելը վատ բան է… Ինքը գումարը գողանալու համար միայն Խորենին է կասկածել…

Սլավիկ Մաթևոսյանը տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջն ընդունել է մասնակիորեն՝ 2 միլիոն դրամի չափով: Ասել է, թե 600 հազար դրամ ունի, մնացածն էլ թոշակի միջոցով կհատուցի: Եթե իրեն նույնիսկ խիստ պատժեն, դա կլինի օրենքի սահմաններում: Հանցանքն ինքն է արել, մեղավոր է, խնդրում է իրեն պատժել օրենքի շրջանակներում…

Տուժողի իրավահաջորդը՝ Խորենի կինը, հայտնել է, թե ամուսինը ազնիվ, մաքուր, ընանիքին նվիրված մարդ էր, գողության կասկածները՝ նրա վերաբերյալ, անհիմն են եղել, ամուսինը խոշոր գումար տուն չի բերել, նրա մոտ խոշոր գումար չի եղել: Սլավիկի հետ Խորենը շփվել, հետը սուրճ է խմել, հաց է կերել, նրա մասին միշտ դրական է խոսել, բայց Սլավիկը, ըստ տուժողի իրավահաջորդի՝ « մարդ չի, ճիվաղ է, շատ դաժան, անմարդկային է վարվել Խորենի հետ, նա Աստծո առաջ պատասխան է տալու, թող թույն խմի ու մեռնի…»:

Տուժողի իրավահաջորդը պահանջել է ամբաստանյալին դատապարտել ցմահ ազատազրկման…

Դատարանը Սլավիկ Մաթևոսյանին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 13 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի դեկտեմբերի 5-ից:

Սլավիկ Մաթևոսյանից հօգուտ տուժողի իրավահաջորդի կբռնագանձվի 2 միլիոն դրամ՝ որպես տուժողի հուղարկավորության ծախսերի հատուցում:

Նյութի աղբյուրը՝ 1in.am

դիտվել է 1785 անգամ
Հասանովը հանձնարարել է աջակցություն ցուցաբերե... Փրկարարները 15 մետր խորությամբ կիրճից դուրս ե... Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակում դ... «Ինձ իմ հողն ա պետք»․ 96-ամյա Լենա Ղարդաշյանը... Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանա... Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահ... Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը պարտվեց Եվ... Այրվում է Բաքվի փայտանյութերի շուկան Տավուշցիները բացեցին ճանապարհը․ գյուղերի վարչ... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Նավթի գները նվազել են Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջ... Կան ուժեր, որոնք ուզում են՝ Հայաստանի պետական... ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս... Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ... Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռաց... ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի ... Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու ... Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջո... Երկու ամսում 617 մլն դոլարի արտահոսք է եղել Խաղաղության օրակարգի հարցում մեզ հաջողվել է 5... Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հա... Եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հ... Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գ... Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել ... Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճն... Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմի... Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքո... Վրաստանում արդեն մի քանի օր է՝ զանգվածային ցո... Հայաստանի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով... Ջրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու ... ՀԱԷԿ-ի վթարի դեպքում բնակչության պաշտպանությա... Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդ... Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բ... Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսր... Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից. Ն... Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերա... Ռուսաստանի ութ շրջանների երկնքում հիսուն անօդ... 4 օրում քարտեզ են հրապարակել՝ նշանակում է նախ... Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստան... Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտա... Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ... Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյո... Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan