Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ...

Ճշմարտության պահը, որը շատ երկար էր․ միայնակ մնացած Թրամփն աննախանձելի բարդ վիճակում է

Ամերիկյան Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, հետևելով ստորին պալատի՝ Ներկայացուցիչների տան օրինակին, վերջապես ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող թիվ 150 բանաձևը (S.Res. 150)։ Այս պատմական որոշումը Սենատի 100 անդամներն ընդունել են դեկտեմբերի 12-ին կայացած նիստին։ Ընդ որում՝ բանաձևն ընդունվել է միաձայն և առանց վերապահումների (without amendment): Հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների տան ճնշող մեծամասնության (405 կողմ, 11 դեմ) կողմից թիվ 296 բանաձևի (H.Res.296) ընդունումից հետո սա այս տարվա երկրորդ նշանավոր իրադարձությունն է՝ կապված Հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացի հետ, և անկասկած պատմական որոշում, որի նշանակությունն ու հնարավոր քաղաքական ու այլ բնույթի ազդեցությունները դեռ շաբաթներ շարունակ կքննարկվեն հայկական և միջազգային մամուլում։


Ճշմարտության պահը, որը շատ երկար էր

Սենատի ընդունած թիվ 150 բանաձևի հեղինակներն են սենատորներ Ռոբերտ Մենենդեսը (դեմոկրատ, Նյու Ջերսի) և Թեդ Քրուզը (հանրապետական, Տեխաս)։ Վերջին մեկ ամսվա ընթացքում՝ սկսած նոյեմբերի 13-ից, բանաձևի քննարկումն ու քվեարկությունը երեք անգամ արգելափակվել է, նախ, սենատոր Լինդսի Գրեհեմի, ապա սենատոր Դեյվիդ Փերդյուի և վերջին անգամ՝ սենատոր Քեվին Քրամերի կողմից։ Նշված երեք սենատորների հիմնական փաստարկը և պատճառաբանությունը այն էր, որ բանաձևի ընդունումը ներկայիս բարդ իրավիճակում կարող է էլ ավելի սրել Միացյալ Նահանգների ու Թուրքիայի՝ առանց այդ էլ լարված փոխհարաբերությունները։ Այս անգամ, սակայն, Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար պայքարող ամերիկացի ակտիվիստներին հաջողվեց հասնել Ամերիկայի հայկական կազմակերպությունների աջակցությունը վայելող բանաձևի անցկացմանը՝ նույն թուրք-ամերիկյան լարվածության խորապատկերին։


Բանաձևի ընդունումից հետո ելույթ են ունեցել բանաձևի երկու հեղինակները՝ սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը։ Սենատոր Մենենդեսը, ինչպես լրատվամիջոցներն են հաղորդում, ելույթի ընթացքում չի կարողացել զսպել իր հուզմունքը։

Իսկ Թեդ Քրուզն իր հերթին ասել է․ «Արդեն երրորդ շաբաթն է, ինչ մենք ելույթ ենք ունենում Սենատի նիստերի դահլիճում՝ ձգտելով ընդունել այս բանաձևը, և ես շնորհակալ եմ, որ մենք այսօր հաջողության հասանք։ Սա ճշմարտության պահն է, որը շատ երկար էր»։


Պաշտոնական ճանաչում

Բանաձևի գլխագրում ընդգծվում է, որ այն արտահայտում է Սենատի դիրքորոշումը առ այն, որ «Միացյալ Նահանգների քաղաքականությունն է ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը պաշտոնական ճանաչման և հիշատակման միջոցով»։ Այլ խոսքերով՝ բանաձևը նախատեսում է Հայոց ցեղասպանության ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ճանաչում և հիշատակում։

Ինչպես Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակն է հաղորդում՝ Սենատի թիվ 150 բանաձևը, որը նույնական է Ներկայացուցիչների թիվ 296 բանաձևին, պաշտոնապես ճանաչում է Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին ոչ միայն հայերի, այլև հույների, ասորիների, քաղդեացիների, սիրիացիների, արամեացիների, մարոնիների և այլ բնիկ ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանության փաստը, որը մինչ օրս ժխտում է Թուրքիայի Հանրապետությունը։ Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Քրուզի հեղինակած բանաձևի անցկացումը առաջին անգամ արձանագրում է, որ Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

 

Թրամփն աննախանձելի վիճակում է

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով այս պատմական որոշման մասին՝ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ասաց, որ ԱՄՆ Սենատը վճռականորեն շրջանցել է Հայոց ցեղասպանության հիշատակման վրա Անկարայի վրա դրած վետոն՝ թողնելով նախագահ Թրամփին մեկուսացված և միայնակ վիճակում՝ որպես միակ ուժը Վաշինգտոնում, ով դեռևս շարունակում է ենթարկվել Էրդողանի վետոյին կամ սահմանափակմանը։

«Նա [նախագահ Թրամփը] հիմա քաղաքականապես ու նույնիսկ էլեկտորալ իմաստով աննախանձելի բարդ վիճակում է և գալիք շաբաթներին աճող ճնշման է ենթարկվելու, որպեսզի վերջ տա Էրդողանի՝ գնալով ավելի թշնամական դարձող ռեժիմի մեղքերը կոծկելուն», – հայտարարեց Արամ Համբարյանը։

Արդարության և ճշմարտության հաղթանակը

ԱՄՆ Սենատի բանաձևի ընդունումը, բնականաբար, լայն արձագանք է գտել ոչ միայն Հայաստանում ու սփյուռքահայության շրջանում, այլև Թուրքիայում, միջազգային մամուլում ու աշխարհի ազդեցիկ մայրաքաղաքներում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ Սենատի որոշումը արդարության ու ճշմարտության հաղթանակն է։

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ևս ողջունել է ամերիկացի սենատորների կարևոր այս քայլը՝ դեպի արդարության ու ճշմարտության լիակատար հաղթանակ։

«ԱՄՆ Սենատի կողմից 150 բանաձևի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այն հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը: Շնորհակալություն ենք հայտնում Սենատորներ Ռոբերտ Մենենդեսին, Թեդ Քրուզին և ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին», – հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը։

ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը

Հայտարարությամբ է հանդես եկել Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը՝ ընդգծելով, որ այս հաղթանակը, այսինքն՝ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «հատկապես արդյունք է ԱՄՆ-ում գործող ՀՅԴ կառույցի, Հայ Դատի հանձնախմբերի ու գրասենյակների երկար տարիների պայքարի»։

«ԱՄՆ Սենատի այս քայլը պատմական էր ու աննախադեպ նրանով, որ առաջին անգամ ԱՄՆ պատմության ընթացքում ԱՄՆ Սենատի քննարկման օրակարգ է դարձել Ցեղասպանության հարցը։ ԱՄՆ Սենատը հաստատեց իր քաղաքական կամքն ու հանձնառությունը ցեղասպանությունների կանխման և արդարության վերականգնման նկատմամբ։ Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ գործած ոճրին տրվում է պատմական արդար գնահատական և ապացուցում, որ քաղաքակիրթ աշխարհը չի հանդուրժում մարդկության դեմ հանցագործություններն ու ցեղասպանությունները և ժխտողական քաղաքականություն որդեգրած Թուրքիային կոչ է անում վերականգնել պատմական արդարությունը։ Անվիճելի փաստ է, որ այս հաղթանակը հատկապես արդյունք է ԱՄՆ-ում գործող Հայ Յեղափոխական Դաշնակցության կառույցի, Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների երկար տարիների համառ, հետևողական ու նվիրված պայքարի», – նշված է հայտարարության մեջ։

«Որոշ» թուրք պաշտոնյաների մեկնաբանություններ

Խիստ կանխատեսելի մեկնաբանություններով արձագանքել է նաև Թուրքիան՝ պաշտոնական Անկարան։ Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, թե «ԱՄՆ Սենատի որոշումը քաղաքական բեմադրություն է։ Այն իրավական հենք և ուժ չունի»։

Թուրքիայի իշխող վարչակարգի նյարդային ջղաձգումներն իր անհեթեթ հայտարարությամբ թերևս լավագույնս ցույց է տվել Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի տնօրեն Ֆահրեդդին Ալթունը՝ հայտարարելով, թե «ԱՄՆ Կոնգրեսի ՈՐՈՇ ԱՆԴԱՄՆԵՐԻ պահվածքը վնասում է թուրք-ամերիկյան հարաբերությունները»։

Ալթունի այս հայտարարությունը ծաղրի առարկա դարձավ սոցցանցերում։ Այն իսկապես զավեշտալի է ու անհեթեթ այն իմաստով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին երկու բանաձևերին կողմ են քվեարկել ու դրանց աջակցել են ոչ թե «որոշ կոնգրեսականներ», այլ Կոնգրեսի անդամների ընդհանուր թվի մոտ 95 տոկոսը (Ներկայացուցիչների տան 435 անդամներից՝ 405-ը և Սենատի 100 անդամներից՝ 100-ը)։

Հայ ժողովրդի վերքերը կարող է ապաքինել միայն մեկ խորհրդարան

Սենատի թիվ 150 բանաձևի ընդունման մասին գրառում է արել նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը՝ նշելով, թե «այս երկրում իրագործված մեծ հանցանքը քննարկման առարկա է դառնում այլ երկրների խորհրդարանններում այն պատճառով, որ այն չի քննարկվում այս երկրում»։

«Հայ ժողովրդի վերքերը կարող է ապաքինել միայն մեկ խորհրդարան և դա Թուրքիայի խորհրդարանն է, որի անդամն եմ ես», – ավելացրել է Փայլանը։

ԱՄՆ-ում կսկսեն դատական գործեր հարուցել

Ուշագրավ մեկնաբանությամբ է հանդես եկել նաև թուրք անվանի պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամը՝ ասելով, որ սա պատմական որոշում է, որը կարող է շրջադարձային կետ լինել ոչ միայն հայերի, այլև ողջ Թուրքիայի համար։

Աքչամի կարծիքով՝ Միացյալ Նահանգների կողմից ցեղասպանության ճանաչումը տարբերվում է այլ երկրների ճանաչումից։ Թուրք գիտնականը կանխատեսում է, որ Սենատի բանաձևի ընդունումից հետո «ԱՄՆ-ի դատարաններում արդեն մեկը մյուսի հետևից դատական գործեր կհարուցվեն, որոնք Թուրքիայի համար շատ գլխացավանք կստեղծեն»։

Կարևոր պարզաբանում․ Թրամփի հաստատման կարիք չկա

Թե ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները ամերիկյան Սենատի պատմական որոշումից հետո՝ մասնավորապես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի շրջանակներում, ԱՄՆ-Թուրքիա, Թուրքիա-Հայաստան փոխհարաբերությունների տիրույթում՝ կտեսնենք առաջիկա շաբաթներին ու ամիսներին։ Անշուշտ, կարելի է զարգացման որոշ ուղղություններ կանխատեսել՝ հիմնվելով ընդհանուր միտումների վրա, բայց դա կթողնենք հետագա վերլուծություններին։ Մինչ այդ անդրադառնանք մեկ այլ կարևոր հարցի։ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների ընդունած բանաձևերի կապակցությամբ մեր հանրության շրջանում կան որոշ թյուրընկալումներ, որոնք պարզաբանման կարիք ունեն։ Հիմնական թյուրիմացություններից մեկն այն է, որ շատերի կարծիքով՝ Սենատի ընդունած բանաձևը հիմա ԱՄՆ նախագահի հաստատման կարիքն ունի։ Ընդ որում, սոցցանցերում նման մեկնաբանություններ անող մարդիկ գրում են, թե իբր Սենատում ընդունված բանաձևը մինչ այդ էլ ընդունվել էր Ներկայացուցիչների տան կողմից, ու հիմա «ամեն ինչ կախված է Թրամփից»։ Իրականում այս պատկերացումը չի համապատասխանում իրականությանը։ Նախ, Ներկայացուցիչների պալատում ու Սենատում ընդունվել են տարբեր բանաձևեր, որոնք, իհարկե, նույն խնդրի մասին են, բայց իրարից կախված չեն։ Երկրորդը, ինչպես միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն է գրել իր ֆեյսբուքյան էջում, «ընդունված բանաձևը օրենք չէ, այն հայտարարություն է, չունի իրավաբանական պարտադիր ուժ, նախագահ Թրամփի ստորագրությանն էլ չի գնալու»:

Նյութի աղբյուրը՝ 1in.am

դիտվել է 357 անգամ
Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan