Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel-ն ու Mercedes-ը, վերջինս էլ՝ կայանված «Նիվա»-ին». կան վիրավորներ. (Լուսանկարներ)
Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, Ավշար-Նոյակերտ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի բնակիչ, 30-ամյա Արմեն Այվազյանի վարած Mercedes մակնիշի 36 MN 120 համարանիշի և Նոյակերտ գյուղի բնակիչ, 17-ամյա Մխիթար Միքայելյանի վարած Opel մակնիշի 35 RR 381 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով էլ Mercedes-ը բախվել է ճամփեզրին կայանված, Գոռավան գյուղի բնակիչ, 24-ամյա Աշոտ Մելքոնյանին պատկանող ՎԱԶ-2121 մակնիշի 57 NA 555 համարանիշի ավտոմեքենային:
Նշվում է, որ վթարից ժամեր անց, վարորդներից Ա. Այվազյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: