Զայրացած հայրը մահացու ծեծի է ենթարկել իր դեռահաս դստեր հանդեպ ոտնձգություններ կատարած տղամարդուն
Ամերիկյան Արիզոնա նահանգում տղամարդը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման այն բանի համար, որ ծեծի է ենթարկել իր դեռահաս դստերը մինչեւ զուգարան հետապնդած եւ այնտեղ ներխուժել փորձող տղամարդուն, հայտնում է Fox News-ը։
41-ամյա մեղադրյալ Մելվին Հարիսը խոստովնել է 2018թ․ կատարած սպանությունը։
Arizona Republic-ը հայտնում է, որ այդ ճակատագրական օրը Հարիսն իր դստեր եւ երկու ընկերների հետ գնացել է Ֆենիքս։ Ճանապարհին նա կանգնել է խանութի մոտ, որպեսզի աղջիկը զուգարան մտնի։
Երբ դուստրը վերադարձել է, հորը պատմել է, որ մի տղամարդ փորձում էր իր մոտ զուգարան ներխուժել եւ ցույց է տվել այդ տղամարդուն։
Զայրացած հայրը անվտանգության աշխատակիցներից պահանջել է պարզել իրավիճակը, այլապես ինքը դա կանի։
Ավելի ուշ տղամարդը ոստիկաններին պատմել է, որ իր դստերը հետապնդած տղամարդը, որը նույնականացվել է որպես Լեոն Արմսթրոնգ, վրա է տվել իրեն, եւ ի պատասխան Հարիսը դաժանորեն ծեծել է նրան։
Հետագայում Արմսթրոնգը մահացել է ուղեղի ծանր վնասվածքից։