Աֆղանստանում «Թալիբանի» գաղտնի կողմնակիցները հարձակվել են զինվորական պահակետի վրա եւ 25 զինվորի սպանել
Աֆղանստանի Գազնի նահանգում «Թալիբան» արմատական շարժման գաղտնի կողմնակիցների հարձակման հետեւանքով սպանվել է 25 զինվոր, հայտնում է 1tvnews-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
«Թալիբանի» յոթ գործակալների հարձակումն իրագործվել է Քարաբագ թաղամասում:
Միջադեպից անմիջապես հետո հարձակվողները փախուստի են դիմել:
Երկրի պաշտպանության նախարարությունը հաստատել է 9 զինվորի մահը: Գերատեսչությունից հայտնել են, որ տեղի ունեցածի փաստով քննություն է կատարվում:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» արմատական շարժումը: