Ժիրուն վերջնական որոշում է ընդունել իր ապագայի վերաբերյալ
Լոնդոնի «Չելսիի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն վերջնական որոշում է ընդունել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել ակումբային գրանցումը:
33-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Քրիսթալ Փելասը», Միլանի «Ինտերն» ու Մադրիդի «Աթլետիկոն»:
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը «Չելսիի» կազմում մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:
Ավելի վաղ Ժիրուն հայտարարել էր, որ դժգոհ է Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ իր ստացած խաղաժամանակից և պատրաստվում է հեռանալ «Չելսիից»: