Օրենքի առաջ հավասար են բոլորը. «Իմ քայլի» երկու պատգամավորների մերձավորների դեմ հարուցվել են քրգործեր. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Շուտով հայտնի կդառնան իշխանության ներկայացուցիչների մերձավոր շրջապատի անձանց դեմ հարուցված մի քանի քրեական գործեր:
Իշխանությունը դրանք հրապարակայնացնելով՝ փորձելու է ցույց տալ, որ իր համար որևէ նշանակություն չունի, թե ով է խախտել օրենքը, և օրենքի առաջ հավասար են բոլորը, այդ թվում և իշխանության մերձավորները:
Այս պահին հայտնի է «Իմ քայլը» խմբակցության երկու պատգամավորների մերձավորների դեմ հարուցված քրեական գործերի մասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: