Կադրային ջարդ չի լինի. Կստեղծվի նոր կադրային բազա. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Չնայած վարչապետ Փաշինյանի պետական կառավարման համակարգից ունեցած դժգոհությանը, կադրային խոշոր վերադասավորումներ պետք չէ սպասել:
Ըստ իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրի՝ Փաշինյանը չի ցանկանում, որ 1,5 տարի կառավարման համակարգում աշխատած կադրերը փոխարինվեն լրիվ անփորձներով, որոնք ավելի մեծ խնդիրներ են առաջացնելու: Դրա փոխարեն պետական ապարատում փորձում են ստեղծել նոր կադրային բազա նախարարների, մարզպետների և մյուս պաշտոնյաների օգնականների, խորհրդականների և ավելի ցածր օղակի աշխատողների միջոցով, ովքեր հետագայում կփոխարինեն իրենց ղեկավարներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: