«Հոֆենհայմը» պարտություն կրեց, Սարգիս Ադամյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը
Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում «Հոֆենհայմը» տնային խաղում ուժերը չափեց «Աուգսբուրգի» հետ: Զինսհայմի «Ռայն-Նեկար-Արենա» ստադիոնում «Հոֆենհայմը» պարտություն կրեց 2:4 հաշվով:
«Աուգսբուրգի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ֆիլիպ Մաքսը: Աչքի ընկան նաև Ֆրեդրիկ Յենսենը և Իագո Բորդուշին:
«Հոֆենհայմի» կազմից գոլեր հեղինակեցին Ռոբերտ Սկովը և Յուրգեն Լոկադիան:
«Հոֆենհայմն» այժմ ունի 21 միավոր և ժամանակավորապես 8-րդն է մրցաշարային աղյուսակում:
Գերմանիայի առաջնություն, 15-րդ տուր
«Հոֆենհայմ» - «Աուգսբուրգ»՝ 2:4
Ռոբերտ Սկով, 14, Յուրգեն Լոկադիա, 80 - Ֆիլիպ Մաքս, 11, 51, Ֆրեդրիկ Յենսեն, 56, Իագո Բորդուշի, 85