Սթիվեն Ջերարդը կշարունակի գլխավորել «Ռեյնջերսը»
Շոտլանդական «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ:
«Ռեյնջերսի» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Ջերարդի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիս:
«Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստը «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչի պաշտոնը ստանձնել է 2018 թվականին:
39-ամյա Ջերարդի գլխավորությամբ «Ռեյնջերսը» դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ ընթացիկ մրցաշրջանում դուրս է եկել Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ: