Դավիթ Ավանեսյանն առաջին ռաունդում նոկդաունի է ենթարկել մրցակցին և պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսամիջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Դավիթ Ավանեսյանը Բարսելոնայում տեղի ունեցած մենամարտում հաղթանակ է տարել իսպանացի Խոսե դել Ռիոյի նկատմամբ:
Ռուսաստանը ներկայացնող բռնցքամարտիկը 12 ռաունդանոց մենամարտում հաղթանակ է տարել նոկդաունով:
Դավիթ Ավանեսյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանում է արդեն երկրորդ անգամ:
31-ամյա բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 30 մենամարտ: Ավանեսյանը հաղթել է 26 մենամարտում, պարտվել՝ 3-ում, 1 մենամարտ էլ ավարտել ոչ ոքի: