Ֆրանկ Ռիբերին կվիրահատվի
Իտալական «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին կվիրահատվի, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 36-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը ոտնաթաթի վնասվածք էր ստացել «Լեչեի» դեմ Իտալիայի առաջնության 14-րդ տուրի խաղում։ «Ֆիորենտինան» պարտվել էր 0։1 հաշվով։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Ռիբերին մասնակցել է 11 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ Ռիբերին այս ամռանն է միացել «Ֆիորենտինային» 12 տարի Մյունխենի «Բավարիայում» հանդես գալուց հետո։